211652_close_icon

Իրանը և ԱՄՆ-ն վերսկսում են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

views-count646 դիտում article-date 23:49 11-05-2025

Իրանի և ԱՄՆ-ի բանակցողները վերսկսել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում կիրակի՝ մայիսի 11-ին: Ինչպես նշում է իրանական ISNA լրատվական գործակալությունը, սա արդեն բանակցությունների չորրորդ փուլն է:

Թեհրանը հանդիպմանը ներկայացնում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ Վաշինգթոնը՝ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտքոֆը։ Չորրորդ փուլը սկզբնապես նախատեսված էր մայիսի 3-ին, սակայն հետաձգվել է «լոգիստիկ և տեխնիկական պատճառներով»,- ասել է Իրանի նախարարը։

Կողմերի դիրքորոշումները հակառակն են

Մայիսի 8-ին Վիթքոֆը Breitbart News-ին ասել է, որ Միացյալ Նահանգները պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից և ամբողջությամբ ապամոնտաժի իր միջուկային օբյեկտները, հակառակ դեպքում Վաշինգթոնը «ստիպված կլինի այլ ճանապարհով գնալ»։ Արաղչին մայիսի 10-ին հայտարարել է, որ Իրանը «չի հրաժարվի իր միջուկային իրավունքներից» որևէ մեկից։

ԱՄՆ-Իրան նախորդ խորհրդակցությունները տեղի են ունեցել Մասկատում և Հռոմում՝ ապրիլի 12-ին, 19-ին և 26-ին: Դոնալդ Թրամփը մտադիր է այցելել Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ մայիսի 13-16-ը:

Նմանատիպ նյութեր