Չինաստանը խոստացել է ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմը» մինչև վերջ տանել
Չինաստանը պատրաստ է առևտրային հակամարտություններում ԱՄՆ-ի գործողություններին արժանի հակահարված տալ և մինչև վերջ գնալու է դրա համար։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի կոմերցիոն նախարարության պաշտոնական նրկայացուցիչ Գաո Ֆենը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Ներկա պահին ոչ մի բանակցություն ֆինանսական սեկտորի համար ամերիկացի և չինացի պատասխանատուների միջև չի ընթանում։ Բանակցային գործընթացն իր սկզբունքներն ունի, և այս պահին ամերիկյան կողմը դրանք վարելու ոչ մի անկեղծ ցանկություն չունի»,-ընդգծել է Ֆենը։
Նրա խոսքով, եթ ԱՄՆ-ն շարունակի միակողմ գործողությունների իր քաղաքականությունը և առևտրային պաշտպանությունը, ապա Չինաստանը հստակ հակահարված կտա և մինչև հաղթանակ կպայքարի։
Նշենք, որ ԱՄՆ-ն որոշել է բարձրացնել 1300 չինական ապրանքատեսակնրի համար մաքսատուրքերը, ինչն առաջացրել է Պեկինի մեծ դժգոհությունը։