Իրանն ազատ Է արձակել կալանված պանամական լցանավի 9 հնդկաստանցի ծովայիններին
Իրանի իշխանություններն ազատ են արձակել 9 հնդկաստանցիներին՝ պանամական Riah կալանված լցանավի անդամներին: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել Է The Times of India թերթը:
Հուլիսի 14-ին Արաբական Միացյալ Էմիրությունների նավահանգիստներից մեկում գրանցված լցանավը՝ պանամական դրոշի ներքո դադարեցել Է ազդանշաններ տալ այն բանից հետո, երբ Պարսից ծոցում ուղեգծից շեղվել Է դեպի Իրանի կողմը: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ուժերն այն կալանել եւ քարշակել են Իրանի նավահանգիստներից մեկը։