Իրանն ազատ է արձակել ամերիկացի ծովայիններին
Պարսից ծովածոցում իրանական իշխանությունների կողմից կալանված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող նավի ու նրա ձերբակալված անդամներն ազատ են արձակվել: Այդ մասին հաղորդել է Sky News-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստաալիքին:
Առայժմ ԱՄՆ-ի իշխանությունները չեն հաստատել տեղեկությունը:
Ամերիկացիների ձերբակալման մասին հայտնի էր դարձել հունվարի 13-ին: Այդ մասին անանունության պայմանով հայտնել էին Պենտագոնում: Նախնական տվյալներով՝ ԱՄՆ ՌԾՕՈՒ 2 պարեպապահակային նավեր, որոնց վրա եղել է 10 հոգի, մտել էին Իրանի ջրային տարածք՝ հայտնվելով Քուվեյթի ու Բահրեյնի ճանապարհին, ինչից հետո իրանական ուժերը ձերբակալե են նավաստիներին: