211652_close_icon
views-count992 դիտում article-date 13:19 07-05-2015

Իրանում ազատ են արձակել կալանված Maersk առևտրային նավը

Իրանի իշխանություններն ազատ են արձակել ապրիլի վերջին Հորմուզի նեղուցում կալանված ամերիկյան MV Maersk Tigris կոնտեյները, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Իրանի նավահանգիստների և նավարկության կազմակերպության աղբյուրներին: Հաղորդվում է, որ նավի սեփականատեր Maersk ընկերությունը պարտավորվել է վճարել 10 մլն ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ Maersk Tigris-ը, որը նավարկում էր Մարշալյան կղզիների դրոշի տակ, կալանվել էր ապրիլի 28-ին իրանցի զինվորականների կողմից Հորմուզի նեղուցն անցնելու փորձի ժամանակ։

Նմանատիպ նյութեր