211652_close_icon
views-count78153 դիտում article-date 14:41 24-07-2019

Երևանում Գևորգ Չաուշի հրապարակում «ճռիկ-վռիկ» կազմակերպած «նիվիստներից» մեկը ՀՀ նախկին ոստիկանապետի եղբոր տղան է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 23-ին Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության բաժանմունքների և Ճանապարհապարեկային ծառայության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ Ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ 19-ամյա Սարգիս Սարգսյանը և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 20-ամյա Կամո Խալաթյանը։ Վերջիններս իրենց ավտոմեքենաներով Աջափնյակ վարչական շրջանում Գևորգ Չաուշի հրապարակում ակնհայտ դիտավորությամբ թույլ են տվել Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ VAZ 2121 մակնիշի 36 AQ 004 համարանիշի ավտոմեքենան վարել է Կ․ Խալաթյանը, իսկ VAZ 212140 մակնիշի 99 OO 005 համարանիշի ավտոմեքենան վարել է Ս․ Սարգսյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաները հայտնաբերվել և տեղափոխվել են Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ Նիվայով «ճռիկ-վռիկ» անող Ս․ Սարգսյանը ՀՀ ոստիկանության նախկին պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի եղբոր տղան է։ Ավելի վաղ Armlur.am էլեկտրոնային կայքում տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես են 2 «նիվիստ» Աջափնյակում «ճռիկներ» անում ու զվռնում փողոցում։ Հրապարակումից կարճ ժամանակ անց ոստիկանները պարզեցին «նիվիստների» ինքնությունը։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մինչ այդ էլ ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օերսգրքի 180-181 հոդվածների կարգով հանձնարարվել էր, որպեսզի նյութեր նախապատրաստվեն։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր