211652_close_icon
views-count1820 դիտում article-date 15:29 10-07-2019

«Բարսելոնայի» աշխատակիցների աշխատավարձը ուշացրել են Գրիզմանի պատճառով

«Բարսելոնան» նախկինի պես չի կարողանում ավարտել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերային գործարքը: Կատալոնական ակումբը մտադիր էր այսօր՝ հուլիսի 10-ին, ֆրանսիացու պայմանագրում ամրագրված 120 մլն հրաժարագինը վճարել, որպեսզի հուլիսի 12-ին նրան «Կամպ Նոույում» ներկայացներ, իսկ երկուշաբթի օրվանից նա սկսեր «Բարսայի» հետ մարզվել: Սակայն «Բարսան» վճարումների հետ կապված խնդիրներ ունի, մասնավորապես, ակումբը չի կարողանում պայմանավորվածության գալ բանկերի հետ, որոնք պետք է գործարքի երաշխավորներ հանդես գային: Կատալոնական ակումբի ղեկավարությունը փորձեց վճարումները հետաձգելու համաձայնության գալ, սակայն «Ատլետիկոյին» նման տարբերակը չէր բավարարել: Ֆինանսական անորոշությունը ի վերջո հանգեցրել է նրան, որ ակումբի աշխատակիցներին հունիսի աշխատավարձը վճարել են 3 օր ուշացումով:

Նմանատիպ նյութեր