«Լեսթերը» 14 վայրկյանով ուշացրել է 22 մլն ֆունտի տրանսֆերի գրանցումը
Հայտնի է դարձել, թե ինչու է «Սպորտինգի» կիսապաշտպան Ադրիեն Սիլվայի տեղափոխությունը «Լեսթեր» ձախողվել:
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ անգլիացիները 28-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի գրանցումը ուշացրել են 14 վայրկյանով:
Սիլվան «Լեսթերում» չի կարող խաղալ մինչև հունվար: Նա կարող է մնալ «Սպորտինգում»:
Ավելի վաղ «Լեսթերը» խաղացողի տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերել «Սպորտինգի» հետ՝ 22 մլն ֆունտի դիմաց: Սակայն ՖԻՖԱ-ն հրաժարվել էր գործարքը գրանցել: