211652_close_icon
views-count3188 դիտում article-date 21:47 03-06-2019

Մեսին «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է, որ թիմը դեմ է Գրիզմանի տրանսֆերին

«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը, սակայն, ինչպես հաղորդում է RMC Sport-ը, Գրիզմանի տրանսֆերի շուրջ խառնաշփոթ է ստեղծված: Կողմերը դեռևս չեն եկել վերջնական համաձայնության. կատալոնական ակումբն ամեն կերպ ցանկանում է գին իջեցնել, իսկ «Աթլետիկոն» չի ցանկանում ֆրանսիացու տրանսֆերը վաճառել հենց «Բարսելոնային», հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/06/03/barcelona/983652]Armsport.am[/url]-ը: Մադրիդյան ակումբում դժգոհ են, որ «Բարսելոնան», դեռևս նախորդ տարվանից հետաքրքրված լինելով Գրիզմանի ծառայություններով, ֆուտբոլիստին ստիպել է մտածել ակումբը փոխելու մասին: Այս պահին Գրիզմանի հրաժարագինը կազմում է 200 միլիոն եվրո, իսկ հուլիսի 1-ից դառնալու է 120 միլիոն եվրո: Բանակցությունների երկարաձգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «Բարսելոնայի» առաջատարները շարունակում են դեմ լինել Գրիզմանի տրանսֆերին: Թիմի ավագ Լիոնել Մեսսին, նախքան Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար Արգենտինայի հավաքականին միանալը, հանդիպել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ և հայտնել է իր ու թիմակիցների դիրքորոշման մասին: Կատալոնական թիմի ֆուտբոլիստները նաև կարծում են, որ Գրիզմանի տրանսֆերը գնելու փոխարեն, ակումբը կարող է փորձել վերադարձնել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին:

Նմանատիպ նյութեր