211652_close_icon
views-count3136 դիտում article-date 14:42 09-07-2019

Գանձագողերը վնասում են Էրզրումի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին. ermenihaber.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարինում (Էրզրում) 1790-ականներից մինչև մեր օրեր հասած հայկական պատմական Սուրբ Մինաս եկեղեցում գանձագողերն այլևս չփորված տեղ չեն թողել, իսկ եկեղեցու շրջակայքում ապօրինի շինարարություն է կատարվում, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/07/09/%D5%84%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD-%D4%B7%D6%80%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D4%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B1%D5%A1%D5%A3%D5%B8%D5%B2/159288]ermenihaber.am[/url]-ը՝ iha.com.tr-ին հղումով: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան Էրզրում նահանգի Ազիզիյե գավառում գտնվող հայկական եկեղեցում գանձ որոնողները, հայերի ոսկիները գտնելու մոլուցքով տարված, ապօրինի հորատումներ են անում: Նշվում է, որ Ազիզիյեի շրջանի ղեկավարությունը դիմել է գերմանաբնակ հայ Սաբրի Էրգինին, ում պատկանում է այդ եկեղեցին, սակայն վերջինս համաձայնություն չի տվել այն վերականգնելու համար: «Եկեղեցին, որն իր սեփականատիրոջ պահանջով չի վերականգնվում, դարձել է գանձագողերի ապաստարան: Իսկ տեղի բնակիչները ցանկանում են վերականգնել եկեղեցին կամ մաքրել նրա շրջակայքը»,- հայտնում է աղբյուրը: Նշենք, որ եկեղեցու սեփականատեր Սաբրի Էրգինը տարիներ առաջ հայտնել էր, որ եկեղեցին մեծ նշանակություն է ունեցել իր մոր համար, որն ամեն ջանք գործադրել էր եկեղեցու պահպանության համար: Խոսելով մոր երազանքի մասին՝ Էրգինն ասել էր. «Մայրս ցանկանում էր, որ այն ծառայի ժողովրդին որպես մշակութային կենտրոն կամ գրադարան ու դառնա հայ և թուրք ժողովուրդների խաղաղության խորհրդանիշը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր