Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի. ermenihaber.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում (1915թ. հետո) օգտագործվել է որպես պահեստ, մարզական կենտրոն, ցուցասրահ և ոստիկանական տեղամաս: Այժմ քաղաքային իշխանությունների որոշմամբ` եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի, հայտնում է ermenihaber.am.-ը։
2012թ. 25 տարի ժամկետով շենքի իրավասությունները տրվել են Կեսարիայի քաղաքապետարանին: Կատարված վերականգնողական աշխատանքներից հետո եկեղեցին այժմ այցելուների առաջ իր դռները բացում է որպես քաղաքային գրադարան:
Եկեղեցում կա տպագիր և էլեկտրոնային գրապահոց: Ընթերցողներին հրամցվում է 25.000 միավոր տպագիր, 22.000 միավոր էլեկտրոնային և 3.000 միավոր աուդիո տարբերակով գրքեր:
[img]https://st0.shamshyan.com/editor/0407508001579778014317126.jpg[/img]