1196 դիտում
10:48 23-09-2014
Վրաստանի կառավարությունը կվերականգնի Թբիլիսիի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին
Վրաստանի կառավարությունը Թբիլիսիի Գելաթի փողոցում կառուցված Սուրբ Մինաս հայկական եկեղեցու տանիքը, որը փլուզվել էր հորդառատ անձրևների պատճառով, վերականգնվելու է: Այս մասին հաղորդում է Georgia Online-ը՝ հղում անելով Թբիլիսիի քաղաքապետարանին:
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ եկեղեցին ստացել է մշակույթի հուշարձանի կարգավիճակ և ներկա պահին այն չի գործում: Եկեղեցու վիճակն ուսումնասիրել են Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալության ներկայացուցիչները և որոշում ընդունել առաջիկայում եկեղեցու տանիքի վերականգնման աշխատանքներ սկսելու մասին:
Նմանատիպ նյութեր
3370 դիտում
14:42 09-07-2019
Գանձագողերը վնասում են Էրզրումի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին. ermenihaber.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1096 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
931 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1213 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild