211652_close_icon

Գանձագողերը թալանել են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին

views-count1522 դիտում article-date 23:13 09-08-2023
Գանձագողերը թալանել են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Կարսի բերդի դիմաց գտնվող Ուչլեր թաղամասի եկեղեցին, որը հայտնվում է գանձագողերի թիրախում, գրեթե փլուզման եզրին է:

Դրա պատճառ է հանդիսացել այն, որ գանձագողերը իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ քանդել են եկեղեցու պատերը:
Տեղացիները պատմում են, որ եկեղեցին ժամանակին ուսումնասիրվել է հնէաբանների կողմից, ինչպես նաև տեղացիների համար ծառայել որպես անասնագոմ:

«Եթե եկեղեցին մեկ րոպե առաջ չառնվի վերահսկողության տակ կփլուզվի և կոչնչանա»,- նշել է բնակիչներից մեկը:

Նմանատիպ նյութեր