211652_close_icon
views-count6048 դիտում article-date 23:30 08-07-2019

Ռուսաստանը և Վրաստանը այսօրվանից դադարեցնում են ավիահաղորդակցությունը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ-ի և Վրաստանի միջև օդային փոխադրումները ժամանակավորապես դադարեցնելու որոշումը: Երեկ վրացական Georgian Airways և MyWay Airlines ավիաընկերություններն իրականացրել են իրենց վերջին թռիչքները դեպի Ռուսաստան: Վրաստանից դեպի Ռուսաստան վերջին թռիչքները այսօր կիրականացնեն նաև «Ուրալյան ավիաուղիներ», «Աէրոֆլոտ» և «Պոբեդա» ռուսական ընկերությունները: Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության գնահատմամբ՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման հետևանքով ավիաընկերությունների կորուստները կկազմեն 3 մլրդ ռուբլի:

Նմանատիպ նյութեր