Ռուսաստանը փետրվարի 1-ից գրեթե ամբողջությամբ դադարեցնում է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ
Նոր կորոնավիրուսի պատճառով փետրվարի 1-ից գրեթե ամբողջովին դադարեցվում է Ռուսաստան-Չինաստան ավիահաղորդակցությունը։ Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։
Վերջինի խոսքով՝ գործելու են միայն Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից դեպի Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Հոնկոնգ չվերթները, որոնք կիրականացնեն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը և չինական 4 ընկերություններ։
Չինաստանից Մոսկվա մեկնած ուղևորներին կդիմավորեն F տերմինալում, որտեղ խստագույն պայմաններում կստուգեն նրանց առողջական վիճակը։