Թուրքիայի ու Ռուսաստանի միջև այսօրվանից վերականգնվում է կանոնավոր ավիահաղորդակցությունը
Հուլիսի 22-ից Թուրքիայի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգվում է: Այդ մասին տեղեկացրել է Ռոսավիացիան:
Ինչպես փոխանցում է BBC-ն, ՌԴ Օդային տրանսպորտային դաշնային գործակալության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Թուրքական կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող ռուս քաղաքացիների անվտանգության ամրապնդման վերաբերյալ միջոցառումների ձեռնարկման մասին հայտարարություններից հետո 2016 թվականի հուլիսի 22-ից բոլոր ավիաընկերությունների համար վերականգնվում է կանոնավոր ավիահաղորդակցությունը, որոնք կիրականացվեն ՌԴ-ից Թուրքիա»: