ԱՄԷ-ն դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը
Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են օդային հաղորդակցությունը Աբու-Դաբիի և Թեհրանի միջև։ Այդ մասին հայտնում են ԱՄԷ-ի լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ Etihad Airways ավիաընկերությունը վերադարձրել է 2018 թվականի հունվարի 23-ից հետո թռիչքի համար տոմսեր ձեռք բերած ուղևորներին իրենց գումարները։
Նշվում է նաև, որ այս տարվա դեկտեմբերի 25-ից մինչև 2018թ-ի հունվարի 23-ը Աբու-Դաբիից Թեհրան չվերթների քանակը կրճատվելու է. այսուհետ շաբաթական 5 չվերթի փոխարեն կիրականացվի 2 չվերթ։
Ավելի վաղ ԱՄԷ-ի ԱԳՆ-ն հայտաարել էր, որ Իրանը ձգտում է քաոս տարածել տարածաշրջանում. կիբերհարձակումներ է կատարում և սպառնում միջազգային նավարկությանը։