10816 դիտում
11:06 30-06-2019
Չինաստանում կառուցել են 60 մլրդ արժողությամբ՝ աշխարհի ամենամեծ օդանավակայանը
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվել է աշխարհի ամենամեծ՝ «Դասին» օդանավակայանի շինարարությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ նախագծի ղեկավար Լի Ցզյանհուայի խոսքով՝ դա կլինի ոչ միայն օդանավակայան, այլև խոշորագույն տրանսպորտային հանգույց։ Շինարարության համար ներդրվել է ավելի քան 60 մլրդ դոլար։
«Դասինը» կունենա 4 թռիչքա-վայրէջքային ուղի։ Մեկ տարում այն կարող է սպասարկել մոտ 620 հազար չվերթ, իսկ 2025 թվականին օդանավակայանի թողունակությունը կարող է հասնել 72 մլն ուղևորի։
Օդանավակայանի տանիքի մակերեսը համեմատելի է ֆուտբոլի 25 դաշտի մակերեսի հետ։ Այն կազմում է 1 մլն քմ:
Օդանավակայանի բացումը նախատեսված է սեպտեմբերի 30-ին։ Այն կթեթևացնի «Շոուդու» օդանավակայանի ծանրաբեռնվածությունը, որը համարվում է աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկը։
Նմանատիպ նյութեր
4124 դիտում
13:59 03-07-2016
Չինաստանում կառուցել են աշխարհի ամենամեծ աստղադիտակը. այն 30 ֆուտբոլային դաշտ է զբաղեցնում
2004 դիտում
12:35 09-09-2014
Դուբայի օդանավակայանը կարող է դառնալ աշխարհի խոշորագույն օդանավակայանը
18461 դիտում
23:40 16-05-2016
Ֆրանսիայից նավարկության է դուրս եկել 1 միլիարդ եվրո արժողությամբ աշխարհի ամենամեծ զբոսանավը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
580 դիտում
18:35 06-02-2025
Ֆրանսիան արգելափակել է Փարիզի «Ռուսական տան» հաշիվները
1036 դիտում
22:49 05-02-2025
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Ադրբեջանը կդիմի միջազգային դատարան AZAL ինքնաթիռի ողբերգության համար
805 դիտում
18:20 05-02-2025
Ադրբեջանը 1 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար