211652_close_icon

Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը

views-count649 դիտում article-date 21:54 23-05-2025
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Եվրոպական օդային նավիգացիայի անվտանգության կազմակերպությունը (EUROCONTROL) հրապարակել է մայիսի 5-11-ի «Եվրոպական ավիացիոն զեկույցը»։

Այդ ժամանակահատվածում Ստամբուլի օդանավակայանը օրական միջինը 1475 թռիչքով զբաղեցրել է 1-ին տեղը Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանների շարքում։

Ստամբուլի օդանավակայանին իրենց ցուցանիշներով հաջորդում են Ամստերդամի օդանավակայանը՝ օրական 1402 թռիչքով, Ֆրանկֆուրտի օդանավակայանը՝ 1366 թռիչքով։ Առաջատար հնգյակը եզրափակում են Փարիզի (1353 թռիչք) և Լոնդոնի (1346 թռիչք) օդանավակայանները։

Նմանատիպ նյութեր