Չինաստանում կառուցել են աշխարհի ամենամեծ աստղադիտակը. այն 30 ֆուտբոլային դաշտ է զբաղեցնում
Չինաստանում կառուցել են աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը: Այս մասին հայտնում է RBC-ն:
180 մլն դոլար արժողությամբ աստղադիտակը կառուցելու համար պահանջվել է հինգ տարի, իսկ կգործի այն սեպտեմբերից:
Նշվում է, որ աստղադիտակը կօգտագործվի տիեզերքը հետազոտելու և այլմոլորակային կյանք փնտրելու նպատակով:
Fast անվանումով, 500 մետր տրամագծով, Գույչժոու հարավարևմտյան շրջանում գտնվող աստղադիտակը զբաղեցնում է 30 ֆուտբոլային դաշտի համարժեք տարածք: