Դուբայի օդանավակայանը կարող է դառնալ աշխարհի խոշորագույն օդանավակայանը
ԱՄԷ-ի իշխանությունները հավանության են արժանացրել Դուբայի միջազգային օդանավակայանի մասշտաբային ընդլայնման պլանը, ինչը գնահատվում է 32 միլիար դոլար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նախագծի գլխավոր նպատակներն են օդանավակայանի սպասարկման հնարավորությունների մեծացումը և ավելի քան 200.000 աշխատատեղի ստեղծումը: Նախագծի առաջին փուլն իրագործվելու է 7 տարում, այն առնչվում է երկու նոր թռիչքուղու և երկու սպասասրահի կառուցմանը:
Դրանից հետո օդանավակայանն ունակ կլինի տարեկան ընդունել մինչև 120 միլիոն մարդու: Հետագայում օդանավակայանում ի հայտ կգա ևս 5 թռիչքուղի, որով և Դուբայի օդանավակայանը կարող է դառնալ աշխարհի խոշորագույն օդանավակայանը, որը տարեկան կսպասարկի մինչև 200 միլիոն ուղևորի:
Դուբայի միջազգային օդանավակայանն ԱՄԷ-ի խոշորագույն քաղաքացիական օդանավակայանն է, ինչպես նաև աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկը: