211652_close_icon
views-count1933 դիտում article-date 13:48 19-06-2019

Ռուբեն Նազարեթյան․ Հավաքականը հաղթեց նվիրվածության և լավ վերլուծության շնորհիվ

Իտալիայի հավաքականին հաղթելուց հետո ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը իր մեկնաբանությունն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին ։ [b]- Ինչի՞ շնորհիվ հաղթեցիք։ [/b] - Մեզ հաջողվեց հաղթել թիմային խաղի շնորհիվ։ Մեկշաբաթյա լավ նախապատրաստություն անցանք։ Տղաները նաև հասկացան, որ կարող ենք ու պարտավոր ենք հաղթել։ Թիմի առջև հենց այդ խնդիրն էր դրված։ Նման մրցակիցների դեմ առաջին պլան են մղվում ցանկությունը, նվիրվածությունը, աշխատանքը, ինչը երեկ մեր թիմն ամբողջովին ներդրել է։ Այս ամենի արդյունքում կարողացանք հաղթել։ [b]- Նորույթ կա՞ր մեր խաղում։ [/b] - Յուրաքանչյուր հանդիպմանը նորույթներ լինում են։ Ռումինիայի հետ անցկացրած ընկերական խաղերից հետո վերլուծել էինք մեր սխալները։ Այս հանդիպմանը մասնակցեցինք երկու քառյակով, ինչի շնորհիվ մեր տղաները առաջադրանքը ավելի հստակ կատարեցին։ Քառյակների խաղալու միջև եղած տևողությունը քիչ էր։ Կարողացանք այդ կարճ դադարները արդյունավետ կերպով օգտագործել։ Բայց հաղթանակի գլխավոր գրավականը նախորդ խաղի լավ վերլուծությունն էր և սխալները նվազագույնի հասցնելը։ [b]- Ինչպե՞ս եք գնահատում լեգիոներների խաղը։ [/b] - Այսպիսի թիմի հաղթելուց հետո բոլորի խաղի գնահատականը բարձր է։ Ինձ համար ամենակարևորը նվիրվածությունն է, ինչը խաղի ընթացքում զգացի։ Շատ կարևոր է նաև, որ մարզչի առաջադրանքը հստակորեն կատարվի։ Սա խաղացողի պատրաստակամության առաջնային բաղադրիչ է։ Դարպաապահի վստահ խաղը ևս փոխանցվեց խաղընկերներին։ Այս ամենը բերեց վերջնական արդյունքի։ [b]- Ինչպիսի՞ ռոտացիա եք անելու այսօրվա խաղին։ [/b] - Մեր պայմանական երրորդ քառյակը խաղալու ավելի շատ ժամանակ կստանա։ Տղաները պետք է ցույց տան, որ արժանի են խաղալու առաջին և երկրորդ քառյակում։ Մեր երիտասարդ դարպաապահին խաղալու հնարավորություն կտանք։ Բուժանձնակազմը, համոզված եմ, ամեն ինչ կանի տղաներին լիովին վերականգնելու համար։ Մեկ-երկու ֆուտբոլիստ վնասվածք ստացավ։ Եթե բոլորը խաղին պատրաստ լինեն, երեք քառյակով կներկայանանք ու կփորձարկենք բոլորին։

Նմանատիպ նյութեր