Ճիշտ մարտավարության միջոցով և նվիրվածության շնորհիվ կարող ենք հաղթել «Ռեյնջերսին». Ալեքսանդր Գրիգորյան
Այսօր կայացավ Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի մամուլի ասուլիս, որտեղ նա անդրադարձավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղին՝ շոտլանդական «Ռեյնջերսի» հետ
Մարզիչն ասաց, որ «Ռենջերս»-ի դեմ պատասխան խաղում հույսը դնելու է ճիշտ մարտավարության վրա:
Գարցին, թե ինչի վրա է հույս դնելու «Ալաշկերտ»-ը պատասխան խաղում, սակայն հետո ասաց. «Ճիշտ մարտավարության միջոցով և նվիրվածության շնորհիվ կարող ենք հաղթել: Մենք գիտենք, թե ինչ կազմով ենք դուրս գալու, բայց ամեն ինչ կապված է նրանից, թե ինչպես կգործի «Ալաշկերտ»-ը»:
Անդրադառնալով այն փաստին, որ «Ռեյնջերս»-ի մի քանի առաջատար ֆուտբոլիստներ չեն գալու Հայաստան, Գրիգորյանը շեշտեց, որ շոտլանդական թիմը արժանի փոխարինող ունի բացակա ֆուտբոլիստների համար:
Երևանի «Ալաշկերտ»-ի դարպասապահ Օգնեյն Չանչարևիչը մեծ սպասելիքներ ունի «Ռեյնջերս»-ի դեմ խաղից: «Առաջին խաղից հետո մենք շատ բան իմացանք և չենք վախենում նրանցից: Կարծում եմ և հավատում եմ, որ կարող ենք ինչ-որ անել: Լիահույս եմ, որ լավ աջակցություն կստանանք և կարող ենք լավ արդյունք գրանցել»,-ասաց նա:
Նշենք, որ հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: