211652_close_icon
views-count1292 դիտում article-date 13:56 14-11-2014

Ֆուտբոլային հանդիպում՝ քաղաքական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11.00, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում ուժերը կչափեն քաղաքական գործիչների, պաշտոնյաների և ուսանողների ֆուտբոլային թիմերը։ Քաղաքական գործիչների թիմում կխաղան Հովհաննես Հովսեփյանը (ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար), Էդուարդ Շարմազանովը (ԱԺ փոխնախագահ), Վարդան Արամյանը (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ), Հովհաննես Սահակյանը (ԱԺ պատգամավոր), Արծվիկ Մինասյանը (ԱԺ պատգամավոր), Արմեն Բաբայանը (ԱԺ պատգամավոր), Սամվել Ֆարմանյանը (ԱԺ պատգամավոր), Թևան Պողոսյանը (ԱԺ պատգամավոր), Հրայր Թովմասյանը (ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար), Կարեն Ավագյանը (ԱԺ պատգամավոր)։ Ուսանող-երիտասարդների ֆուտբոլային թիմում կխաղան բուհերի ուսանողական խորհուրդների նախագահները։

Նմանատիպ նյութեր