Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի Հանրապետության- Ալանիա պետության նախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության նախագահ Անատոլի Բիբիլովի հետ:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք կարեւորվել է երկու երկրների միջեւ կապերի հետեւողական ընդլայնման ու խորացման եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: