211652_close_icon

Հանձնել է հանգուցյալ ամուսնու զենք-զինամթերքը

views-count1377 դիտում article-date 20:26 05-06-2019
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 4-ին, ժամը 12.20-ին, բաժին է ներկայացել 65-ամյա մի քաղաքացուհի և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի 76 փամփուշտ և «ԱԿ-74» ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ: Ըստ քաղաքացուհու՝ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից ամուսնուն (մահացել է 1994թ.): Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր