Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 1-ին, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել 54-ամյա մի կին և կամավոր հանձնել ինքնաշեն, 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող սարք, 5.45 մմ տրամաչափի` 33, 7.62 մմ տ/չ 6 փամփուշտ ու հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն, որը դրանք ձեռք էր բերել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]