211652_close_icon
views-count9916 դիտում article-date 23:43 01-06-2019

Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել բանկային մեքենայության մեղադրանքով

Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել բանկային մեքենայության մեղադրանքով: Այս մասին տեղեկությունը [url=https://www.ice.gov/news/releases/8-residents-los-angeles-san-fernando-valley-arrested-check-kiting-scheme-allegedly]հրապարակված է[/url] Իմիգրացիոն և մաքսային իրավակարգի ծառայության կայքում: Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ մեղադրյալները բանկային հաշիվներ են օգտագործել, որպեսզի չեկ դուրս գրեն խաբեության ճանապարհով ստացված այլ բանկային հաշիվների վրա: Պատասխանողները ենթադրաբար կիրառել են բանկային կանոնները, ինչը նրանց թույլ է տվել գումար փոխանցել մի հաշվից մյուսին, ապա անմիջապես գումարը հանել են բանկոմատներում Լաս Վեգասի խաղատներում կամ այլ վայրերում: Այդպիսով նրանք խաբեության ճանապարհով 331 հայկական անձնագրեր են օգտագործել «Bank of America»-ից ավելի քան 1,5 մլն դոլար գողանալու համար: Ձերբակալվել են 48-ամյա Արա Մալխասյանը, 38-ամյա Սմբատ Խեչումյանը, 45-ամյա Սվետա Խեչումյանը (Սմբատ Խեչումյանի քույրն ու Արա Մալխասյանի կինը), 30-ամյա Հարություն Պետրոսյանցը, 34-ամյա Արթուր Հարությունյանը, 38-ամյա Խաչատուր Չոբանյանը, 49-ամյա Ջիվան Հախնազարյանն ու 37-ամյա Արման Գրիգորյանը: Եվս մեկը՝ 29-ամյա Արտակ Հոխոյանը, համաձայնել է հանձնվել իշխանություններին: Նրանց մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում:

Նմանատիպ նյութեր