Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանի պայքարը տվեց իր արդյունքը. Աջափնյակում հայտնի թմրամոլների հավաքատեղին վերածվում է դրախտային այգու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, Երևանի վարչական շրջաններում ավելացրել են զբոսայգիների, խաղահրապարակների թիվը, այդ թվում՝ բակային հատվածներում։ Այդ լավ աշխատանքներից անմասն չի մնացել նաև Աջափնյակ վարչական շրջանը։
Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի շաբաթներ շարունակ քննարկումների արդյունքում Աջափնյակ վարչական շրջանում ժողովրդին հայտնի Ֆիզիկայի ինստիտուտի, ավելի հայտնի՝ «Ֆիզգարադոկի» հարևանությամբ ստեղծվել է մի իսկական հրաշք այգի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տարածքը, որը մոտ 600 մետր է, միայն բարեկարգ է եղել սովետական տարիներին, երբ գործում էր ոչ միայն Սովետական միությունում, այլ նաև աշխարհում հայտնի լեգենդար Ֆիզիկայի ինստիտուտը։
ԽՍՀՄ փլուզումից հետո այդ տարածքում կարելի է ասել բարձիթողի վիճակ էր։ 30 տարուց ավելի, ինչպես նշում էին հարևանությամբ ապրող բնակիչները, այդտեղ բույն էին դրել թմրամոլները, ու եթե շաբաթօրյակ էր իրականացվում, ամեն ծառի տակից հավաքվում էին ներարկիչներ, իսկ տարածքում գարշահոտ էր տիրում։ Բազմաթիվ ծառեր չորացել էին, մեծ մասն էլ բռնել էին չորացման ճանապարհը։
Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տ. Ավինյանի, և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը՝ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի, ինչպես նաև քաղաքապետարանի «Կանաչապատում են շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Ա. Բոգեյան գլխավորությամբ մի քանի անգամ այցելել են նշված վայր, տեղում ուսումնասիրել խնդիրը, որում նաև ներգրավված են եղել ծառերի խնամքով զբաղվող հատուկ մասնագետներ ու վերջնական եզրակացությունից հետո կյանքի է կոչվել գաղափարը ու հիմա մոտ 600 մետրանոց տարածքը վերածվում է մի իսկական դրախտի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, այդ թվում՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Սովետական տարիներին էստեղ ծառերն այնքան շատ էին, որ քեզ թվում էր, թե անտառի կողքով ես անցնում։ Ֆիզիկայի կոլեկտիվը Մաշտոցի գործկոմի հետ խնամում ու մշակում էին ծառերը։ ԽՍՀՄ փլուզումից հետո էս տարածքից, դե մութ ու ցուրտ տարիներ էին, մեծ թվով հաստաբուն ծառեր կտրվեցին, իսկ 30 տարի այստեղ բույն էին դրել նարկամանները։ Մարդիկ նույնիսկ իրենց բնական կարիքներն էին հոգում, ինչ աղբ ասես չէին թափում։ Վերջերս, երբ տեսանք, որ Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանը մեր թաղապետ Սերոբ Սարգսյանը մի քանի անգամ այցելեցին այս վայր, մի քիչ հույս առաջացավ, որ տարածքը կմաքրվի աղբից, գարշահոտից, բայց մի պահ էլ մտածում էինք, թե հերթական այցելությունն է։
Առանց չափազանցության ականատես ենք եղել, թե քաղաքապետարանի, թաղապետարանի և կանաչապատման աշխատակիցները ինչ տիտանական աշխատանքեր են իրականացրել։ Մոտ 70 բեռնատար աղբ են տեղափոխել, հատուկ մասնագետները չոր ու ամեն պահի տապալվող ծառերը հեռացրեցին, իսկ մեծ թվով ծառեր էլ մշակեցին։ Տնկվել են նաև հարյուրավոր ծառեր, տեղադրվել են նստարաններ, արտաքին լուսավորության մասին էլ խոսք չկա, լեդ լուսյերով ամբողջ զբոսայգին լուսավորվում է։ Հիմա վստահ ենք՝ մի քանի տարի հետո էս տարածքը, որըեղ նախկինում արդեն ասել ենք խոզանոց վիճակ էր տիրում, կվերածվի դրախտային մի անտառի։ Անտառ, որը ժամանակին ունեցել ենք սովետական տարիներին։ Մնում է մենք՝ բնակիչներս, խմամենք ու ցուցաբերենք սրտացավ մոտեցում՝ պահպանելով Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակի թաղապետարանի կողմից մեզ հազարավոր բնակիչներիս ընտիր անտառ նվիրելը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։