211652_close_icon
views-count2039 դիտում article-date 20:08 11-03-2019

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Լոս Անջելեսի մարզի նորընտիր շերիֆ Ալեքս Վիլանուևայի հետ

Մարտի 10-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Լոս Անջելեսի մարզի (10.5 մլն բնակչությամբ ԱՄՆ ամենախոշոր մարզն է) նորընտիր շերիֆ Ալեքս Վիլանուևայի հետ: Դեսպան Բայբուրդյանը շնորհավորեց շերիֆին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով: Զրույցի ընթացքում խոսվեց Հայաստանի հետ համագործակցության, Հարավային Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի հայաշատ կենտրոնների և ամերիկահայ համայնքի խնդիրների մասին: Շերիֆ Վիլանուևան բարձր գնահատեց Կալիֆորնիայի հայ համայնքի ներդրումը ԱՄՆ տարբեր ոլորտներում և իր ղեկավարած գերատեսչության կողմից պատրաստակամություն հայտնեց սերտ գործակցելու հայկական համայնքի հետ: Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանն իր հերթին գոհունակություն հայտնեց Լոս Անջելեսի մարզի շերիֆի դեպարտամենտի հետ ստեղծված կառուցողական հարաբերության առիթով և խոստացավ ամենայն աջակցություն ցուցաբերել՝ ի նպաստ հայ համայնքի իրականացվող ծրագրերին: Դեսպան Բայբուրդյանի առաջարկությամբ քննարկվեցին ՀՀ գլխավոր հյուպատոսության և շերիֆի դեպարտամենտի միջև համագործակցության որոշակի ծրագրեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ միջոցառումների իրականացման մասին:

Նմանատիպ նյութեր