Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով
Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ պատճառն ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած ՀՀ ժողովրդավարությանը սատարող բանաձևն է, որն Ադրբեջանը որակում է «հակաադրբեջանական»։
Ընդգծվել է, թե իբր Եվրախորհրդարանի այս մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե իբր մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մասին մեղադրանքները անհիմն են։
«Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը կոչ է արել Եվրամիությանը կանխել նման քայլերը, որոնք վնասակար են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կարգավորման գործընթացին», – ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։