Սլովակիայի վարչապետը մայիսի 1-ի գիշերը աշխատել է որպես բեռնակիր
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ի գիշերը աշխատել է որպես բեռնակիր՝ հաց առաքելով երկրի արևմտյան հատվածում գտնվող խանութներ և հիվանդանոցներ։
Ֆիցոն անձամբ մասնակցել է բեռնման և բեռնաթափման աշխատանքներին՝ ապահովելով հացի տեղափոխումը արտադրամասից դեպի մեծածախ գնորդներ։ Գործընթացը տեղի է ունեցել գիշերային ժամերին, նախքան լուսաբացը։
Սլովակիայի վարչապետը տեսանյութ է հրապարակել իր սոցիալանան էջում, որտեղ ներկայացնում է իր աշխատանքային հերթափոխը։ Տեսանյութում նա նշել է, որ այդ կերպ ցանկանում է հարգանքի տուրք մատուցել աշխատավոր մարդկանց։
Նա նաև ընդգծել է, որ մեծացել է աշխատավոր ընտանիքում և արդեն մի քանի տարի շարունակ ավանդաբար մայիսի 1-ի գիշերը անվճար աշխատում է գիշերային հերթափոխով։