211652_close_icon
views-count3182 դիտում article-date 19:55 26-05-2019

Ջեյմս Միլներ. Մեսին ինձ էշ է անվանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները պատմել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ լեզվակռվի մասին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում: Դրվագներից մեկում անգլիացին կոպիտ էր խաղացել Մեսիի դեմ: «Նա շատ դժգոհ էր: Առաջին խաղակեսի ավարտից հետո հանդերձարան գնալիս նա շատ էր իսպաներեն խոսում: Նա ինձ անվանեց «Burro»: Դա թարգմանվում է որպես էշ, սակայն կարծում եմ, որ իսպաներեն դա ընդհանուր տերմին է բոլոր նրանց համար, ովքեր կոպիտ են խաղում դաշտում: Ես նրան հարցրեցի, թե արդյոք ամեն ինչ կարգին է, սակայն նա չպատասխանեց: Չեմ կարծում, թե նա գիտեր, որ ես հասկացա նրա այդ իսպաներեն արտահայտությունը: Բայց ես հիանում եմ Մեսիով: Նա վաստակել է մտքին եկածը ասելու իրավունքը», ասել է Միլները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր