«Իստանբուլի» մարզիչը, որին անվանել էին «սև», ռումինացի մրցավարներին անվանել է «գնչուներ»
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-«Իստանբուլ» խաղի մրցավարների և թուրքական ակումբի մարզիչ Պիեր Վեբոյի միջև կոնֆլիկտի նոր մանրամասներ:
Խաղը դադարեցվել էր, երբ մրցավարներից մեկը Վեբոյի հասցեին արտահայտել էր negru բառը (ռումիներենից թարգմանաբար՝ «սև»):
Ինչպես հայտնում է ռումինացի լրագրող Էմանուել Ռոշուն, մրցավարներն իրենք պնդում են, որ խաղի 2-րդ րոպեից սկսած Վեբոն ռումինական մրցավարական անձնակազմին անվանել է «գնչուներ»:
Լրագրողը նաև ճշտել է, որ negru բառը արտահայտել է ոչ թե մրցավար Սեբաստյան Կոլցեսկուն, ինչպես նախկինում էր ենթադրվում, այլ մեկ այլ մրցավար՝ Օկտավիան Սովրեն: