Մենք չպետք է վախենանք «Բավարիա»-ից. Միլներ
«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ջեյմս Միլները հայտարարել է, որ իր թիմը վճռական է տրամադրված Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բավարիա»-ի հետ կայանալիք խաղից առաջ:
«Մենք շատ լավ ենք ճանաչում «Բավարիա»-ին, քանի որ վերջին երկու տարվա ընթացքում մի քանի անգամ խաղացել ենք նրանց դեմ: Ւհարկե, «Բավարիա»-ն մեծագույն ակումբ է: Սակայն նախորդ մրցաշրջանում մենք կարողացել ենք «Բավարիա»-ին հաղթել Մյունխենում: Այդ հանգամանքը մեզ հավատ է ներշնչում: Պետք է վաղվա խաղում խաղադաշտ դուրս գանք առանց վախի, իմանալով, որ նախկինում հաղթել ենք այստեղ»,- ասել է Միլներ: