«Մանչեսթեր Սիթի»-ն ցուցադրեց իր ուժը. Միլներ
«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ջեյմս Միլները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռոմա»-ի հետ կայացած խաղից հետո նշել է իր թիմի կամային հատկանիշները: Կիսապաշտպանի խոսքերով «քաղաքայինները» բարդ իրավիճակում կարողացան հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:
«Չեմպիոնների լիգան մեզ համար անհաջող սկսվեց: Սկզբում չկարողացանք հանդես գալ մեզ համար սովորական մակարդակով: Մենք ինքներս մեզ բարդ իրավիճակի մեջ դրեցինք, բայց կարողացանք դուրս գալ դրանից և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել: «Մանչեսթեր Սիթի»-ին ցուցադրեց իր ուժը:
Մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում, բայց ես համոզված եմ, որ ունակ ենք այս մրցաշարում մեծ հաջողությունների հասնել»,-նշել է Միլները: