211652_close_icon

«Բորնմութը» Ֆրեյզերի համար «Արսենալից» պահանջում է 30 մլն ֆունտ

views-count1721 դիտում article-date 16:38 24-05-2019
«Բորնմութի» կիսապաշտպան Ռայան Ֆրեյզերը կարող է փոխել ակումբը: 25-ամյա շոտլանդացուն ցանկանում է ձեռք բերել «Արսենալը»: Լոնդոնցիները մտադիր են բանակցություններ սկսել Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղից հետո: «Բորնմութը» հակված է ֆուտբոլիստին բաց թողնել, քանի որ հաջորդ ամռանը լրանում է նրա պայմանագրի ժամկետը, սակայն տրանսֆերի համար պահանջում է 30 մլն ֆունտ: Ֆրեյզերը ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում դարձել էր լավագույն ասիստենտներից մեկը՝ գոլային փոխանցումների քանակով զիջելով միայն «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին:

Նմանատիպ նյութեր