«Բորուսիան» Օբամեյանգի համար «Արսենալից» պահանջում է 70 մլն եվրո
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին վաճառել 70 մլն եվրոյից ցածր գումարով:
Նշենք, որ Լոնդոնի «Արսենալը» Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ առաջին առաջարկն է արել՝ 50 մլն եվրոյի չափով, սակայն դորտմունդցիները մերժել են այն:
Այժմ ակումբները շարունակում են բանակցությունները տրանսֆերի շուրջ: