«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար պահանջում է 35 մլն ֆունտ
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ իր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վաճառել 35 մլն ֆունտից էժան գնով:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը կոնֆլիկտ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, ինչի պատճառով դուրս է մնացել թիմի հիմնական կազմից: Հայ ֆուտբոլիստը կարող է ակումբը լքել շահավետ առաջարկի դեպքում:
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/19/1085050/]«Բորուսիան»[/url], Միլանի [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/18/1084938/]«Ինտերն»[/url] ու թուրքական [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/19/1084996/]«Բեշիքթաշը»[/url]: