ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել
Երևանի Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը:
Ավելի ուշ Ա. Սիմոնյանը հայտարարությամբ հանդես կգա։
Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արամ Սիմոնյանն ընտրվել է 2006 թվականին: