211652_close_icon
views-count12740 դիտում article-date 15:31 20-05-2019

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց MasterCard ընկերության հետ անցկացված համատեղ ակցիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ուղևորություն դեպի Վիեննա, Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա նախատեսված 2 անձի համար և 30 հատ cash back 100,000 ՀՀ դրամի չափով… Թվարկվածները [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի և MasterCard ընկերության կողմից անցկացված ակցիայի մրցանակներն են, 2018 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև սույն թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Բանկի MasterCard Պլաստիկ քարտերի միջոցով գործարքներ կատարած հաճախորդների համար: Ակցիայի 3 գլխավոր մրցանակներն են երկու անձի համար նախատեսված երկկողմանի ավիատոմսերը՝ դեպի Վիեննա, Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա, հյուրանոցի գումարը, մեկ ընթրիք ճանապարհորդության ժամանակ և դիմավորում-ճանապարհում ծառայության մատուցումը, ինչպես նաև գործում էր 30 խրախուսական մրցանակ՝ cashback 100,000 դրամի չափով: 3 գլխավոր և 30 խրախուսական մրցանակակիրները պատահականության սկզբունքով ընտրվեցին ակցիայի մրցանակների հավակնորդների կողմից՝ Բանկի գլխամասային գրասենյակում կայացած միջոցառման ընթացքում: Ակցիայի մասնակից հաճախորդներն իրենց շնորհակալությունը հայտնեցին [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]ԻՆ որակյալ և մատչելի բանկային ծառայությունների հետ համատեղ նման հաճելի նախաձեռնություններով հանդես գալու համար: Նշենք, որ այսօր [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ն առաջարկում է MasterCard միջազգային վճարային քարտեր, որոնք հնարավորություն են տալիս կատարել անկանխիկ վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, ստանալ զեղչեր [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի զեղչային ծրագրին մասնակից առևտրի կետերից, կատարել կոմունալ վճարումներ բանկոմատների միջոցով և օգտվել այլ առավելություններից: [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ը մշտապես զարգացնում է իր կողմից մատուցվող ծառայությունները՝ կարևորելով իր մշտական հաճախորդների ակնկալիքներն ու ցանկությունները: [color=#EF2929] ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color], ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր