211652_close_icon
views-count11541 դիտում article-date 13:38 06-09-2019

Հայբիզնեսբանկն ամփոփել է ուսանողների համար մեկնարկած դասընթացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ուսումնական տարվա նախաշեմին [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ն ամփոփել է «Փոքր բիզնեսի վարկավորման հիմունքների ուսումնասիություն և վերլուծություն» դասընթացի շրջանակներում իրականացված երիտասարդ կադրերի վերապատրաստման և ներգրավման ծրագիրը: Ծրագրի ընթացքում աշխատանքային փորձ չունեցող ՀՀ տարբեր բուհերի 12 ուսանողներ հնարավորություն ունեցան երկու ամիս անցկացնել Բանկի Փոքր բիզնեսի զարգացման վարչությունում, որտեղ տեսական և պրակտիկ դասընթացների շնորհիվ հնարավորություն ստացան սկսել իրենց աշխատանքային ուղին առաջատար Բանկի մասնաճյուղային ցանցում, որպես բիզնեսի վարկային մասնագետներ, և այժմ նրանք համարվում են [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի թիմի անդամներ: Մասնակիցներին շնորհվել են ավարտական սերտիֆիկատներ, և կնքվել են աշխատանքային պայմանագրեր։ Դասընթացներն անցկացվել են Բանկի՝ որակավորված աշխատակիցների մակարդակով՝ ներառելով բանկային ոլորտին առնչվող կարևորագույն թեմաները: Այսօր ցանկացած ուսանող, նույնիսկ գերազանցությամբ ԲՈՒՀ-ն ավարտելու դեպքում, դժվարությամբ է կարողնում աշխատանք գտնել, քանի որ բոլոր գործատուները նախապատվությունը տալիս են աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին: [color=#EF2929] ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ը, կարևորելով երիտասարդ կադրերի նշանակությունը, այս դասընթացի շնորհիվ ուսանողներին իրենց կարիերան Բանկի հետ սկսելու հնարավորություն ընձեռեց, այս կերպ որդեգրելով երիտասարդ սկսնակ մասնագետներին մշտապես աջակցելու քաղաքականությունը: [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color], ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր