«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ն ամփոփեց «ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՄԻՍ» ակցիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց այս տարի մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն անցկացված ՙԵրազանքների ամիս՚ ակցիան՝ իրականացնելով ակցիայի մասնակիցների յուրահատուկ ցանկությունները:
Ակցիայի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ ժամկետային ավանդ ներդրած կամ պլաստիկ քարտ ձեռքբերած հաճախորդները հնարավորություն էին ստացել լրացնելու ՙԵրազանքների թերթիկ՚՝ գրելով իրենց ցանկությունները:
…Զիպլայնով և օդապարիկով թռիչք, Մարտունու թիվ 1 մանկապարտեզի բոլոր աղջիկ երեխաներին տիկնիկներ, շնիկ, տարբեր գրքեր, բռնցքամարտի պրոֆեսիոնալ աքսեսուարների հավաքածու, մանկական կենտրոններից մեկի 72 սաների համար զարգացնող խաղեր և գրենական պիտույքներ, մանկական ավտոմեքենա, հեծանիվ, աստղադիտակ և այլ բազմաթիվ նվերներ:
Այս բոլոր նվերները ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրվեցին հանձնաժողովի կողմից նախապես ընտրված ՙԵրազանքների ամիս՚ ակցիայի ընթացքում երազանքների թերթիկը լրացրած հաճախորդ մրցանակակիրներին:
Ակցիայի ամփոփման ընթացքում հաճախորդներն անթաքույց ուրախությամբ իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ՝ որակյալ ծառայություններից զատ նման հաճելի անակնակալներ մատուցելու համար:
Նշենք, որ ՙԵրազանքների ամիս՚ ակցիային սահմանված 15 մրցանակակիրների փոխարեն որոշելու նպատակով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախապես կազմված հանձնաժողովը ընտրել էր 18 հաճախորդի՝ նրանց յուրահատուկ և գեղեցիկ ցանկությունները չանտեսելու համար:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մեծ պատասխատավությամբ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես նկատի ունենալով իր հաճախորդների ակնկալիքներն ու որակի ապահովման սկզբունքը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…