5855 դիտում
21:30 18-10-2021
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող աշնանային դպրոցն ամփոփեց իր աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն այսօր ամփոփեց իր աշխատանքները:
Ապագա լրագրողների՝ աշնանային դպրոցի մասնակիցը լինելու մասին հավաստող վկայագրերը հանձնվեցին Հանրային հեռուստաընկերությունում: Արարողությանը ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ինչպես նաև «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: «Այն, ինչ սովորեցիք ու յուրացրիք աշնանային դպրոցի ընթացքում, վաղը ձեզ անպայման պետք է գալու մեր գործընկերը դառնալու համար:
Պետք է նշել՝ մենք հետաքրքրված ենք, որ հեռուստաընկերությունում կադրային փոփոխությունները հիմնված լինեն միայն մասնագիտական կարողությունների վրա, ուստի կրթական ծրագրերն այսուհետ առաջնահերթ են լինելու»,- նշեց Հովհաննես Մովսիսյանը և ընդգծեց, որ ԵՊՀ-ի հետ կնքված հուշագրի համաձայն՝ այցելությունները շարունակական բնույթ են կրելու, ինչն ուսանողներին հնարավորություն կտա ավելի մոտիկից տեսնելու հեռուստալրագրողի աշխատանքը:
«Աշնանային դպրոցը Հանրային հեռուստաընկերության ու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի համագործակցության առաջին շոշափելի արդյունքն էր: Վստահ եմ, որ նմանօրինակ արդյունքներ դեռ շատ կգրանցվեն: Սա նաև բուհ-գործատու գործակցության շատ կարևոր նախադեպ է: Այս ճանապարհը սկսելիս մենք պարզ գիտեինք՝ ուր էինք ուզում հասնել. նպատակը շատ հստակ էր, ուստի արդյունքն էլ գոհացնող էր»,- ասաց Էլինա Ասրիյանը: Շնորհավորելով մասնակիցներին՝ Նաղաշ Մարտիրոսյանը նշեց. ««Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն առաջինն է և հետաքրքիր շարունակություն է ունենալու… Երկրի Մայր հեռուստաընկերության և Մայր բուհի գործակցության, ֆորմալ կրթությունը ոչ ֆորմալ կրթությանը զուգորդելու լայն հնարավորություններ են ստեղծվել, որի համար պետք է շնորհակալության իմ խոսքն ասեմ հանրայինի մեր գործընկերներին»:
Դեկանը հավելեց նաև, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը յուրովի է նախապատրաստվում Հայաստանի Մայր հեռուստաընկերության հիմնադրման, ըստ էության՝ մեզնում հեռուստատեսության ստեղծման 65-ամյակին: Նոյեմբերի 25-ին և 26-ին կմեկնարկի այդ հոբելյանին նվիրված գիտաժողովը՝ «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով, որին կմասնակցեն նաև գործընկերներ տարբեր բուհերից:
Այնուհետև Հովհաննես Մովսիսյանը հավաստագրեր հանձնեց աշնանային դպրոցի մասնակիցներին, որից հետո մասնագիտական մի շարք հարցերի շուրջ քննարկում ծավալվեց: Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը ճանաչողական շրջայց էր կազմակերպել համալսարանականների համար: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն այցելեցին ՀԸ տաղավարներ, ծանոթացան մեդիանյութերի արխիվացման գործընթացներին, ինչպես նաև հեռուստաընկերության պատմական ուղուն:
Հավելենք, որ Հանրային հեռուստաընկերություն ճանաչողական այցերը շարունակական են լինելու, մասնավորապես համալսարանականները երկրի գլխավոր ՀԸ կայցելեն նաև հոկտեմբերի 20-ին:
Հիշեցնենք նաև, որ «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցի աշխատանքները մեկնարկել էին հոկտեմբերի 11-ին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային