211652_close_icon
views-count2213 դիտում article-date 17:11 16-05-2019

Մադրիդի «Ռեալի» ապրանքանիշը նորից ֆուտբոլի աշխարհում ամենաթանկն է

Մադրիդի «Ռեալը» շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», նորից դարձել է ֆուտբոլի աշխարհում ամենաթանկ ապրանքանիշ ունեցող ակումբը: Իսպանական ակումբի արժեքը վերջին տարում աճել է 27%-ով և այժմ կազմում է 1,646 մլրդ եվրո: Վերջին անգամ «Ռեալը» Brand Finance-ի վարկանիշը գլխավորել էր 2010 թվականին: «Մանչեսթեր Յունայթեդի» ապրանքանիշը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է 5,8%-ով՝ մինչև 1,472 մկդ եվրո: Ցուցանիշի անկում գրանցվել է 2016թ. ի վեր առաջին անգամ: Ընդհանուր առմամբ վարկանիշի առաջին տասնյակի կազմը 2018թ. համեմատ չի փոխվել. նրանում ընդգրկված են անգլիական վեց, երկու իսպանական ակումբ, ինչպես նաև Գերմանիայի և Ֆրանսիայի մեկական ներկայացուցիչ:

Նմանատիպ նյութեր