«Մանչեսթեր Սիթիի» կազմը ամենաթանկն է աշխարհում, «Ռեալը» վեցերորդն է
CIES Football Observatory ընկերությունը գնահատել է Եվրոպայի թոփ-5 լիգաների թիմերի բոլոր խաղացողներին և ներկայացրել ամենաթանկ կազմերը:
Աշխարհի ամենաթանկ կազմ ունեցող թիմ է համարվել «Մանչեսթեր Սիթին»՝ համաձայն խաղացողների ներկայիս տրանսֆերային արժեքների ընդհանուր գումարի:
«Մանչեսթեր Սիթիի» ներկայիս կազմի տրանսֆերային արժեքը կազմում է մեկ միլիարդ 196 միլիոն եվրո, իսկ թիմի ամենաթանկ խաղացողը Կևին դե Բրյույնեն է (144,5 մլն եվրո):
Բացի այդ, «Սիթիի» ևս երեք խաղացողի տրանսֆերային արժեքը գերազանցում է 100 մլն եվրոյի սահմանը. Լերոյ Սանեն (118,4 մլն), Ռահիմ Ստերլիգը (118,2) և Գաբրիել Ժեզուսը (105,4):
Երկրորդ տեղում «Տոտենհեմն» է, որի կազմի արժեքը կազմում է 1 միլիարդ 173 մլն եվրո, իսկ նրա ամենաթանկ խաղացողը Հարի Քեյնն է (186 մլն եվրո):
Եռյակը եզրափակում է «Բարսելոնան», որի կազմը գնահատվել է 1 միլիորդ 130 մլն եվրո: Ամենաթանկ խաղացողը Լուիս Սուարեսն է (134 մլն եվրո), Լիոնել Մեսին՝ 117,3 մլն եվրո է գնահատվել:
«Մանչեսթեր Յունայթեդը» հինգերորդ տեղում է՝ 919 մլն եվրո, ամենաթանկ խաղացողը՝ Ռոմելու Լուկակուն (165 մլն եվրո):
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակի «Ռեալը» վեցերորդ տեղում է՝ կազմի 903 մլն եվրո արժեքով: Ամենաթանկ խաղացողը Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 96 մլն եվրո: