Մադրիդի «Ռեալի» անհաջողությունների շարքը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Վիգոյի «Սելտան» խոշոր սենսացիայի հեղինակ դարձավ, երկու խաղերի արդյունքում հաղթելով Մադրիդի «Ռեալին»:
Առաջին խաղում «Սելտան» Մադրիդում հաղթել էր 2:1 հաշվով, իսկ սեփական հարկի տակ ոչ-ոքի` 2:2 խաղաց:
Նշենք, որ վերջին 4 խաղում «Ռեալը» ընդամենը 1 հաղթանակ է տարել:
[b]Իսպանիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում
[/b]
«Սելտա» - «Ռեալ»՝ 2:2 (առաջին հանդիպում՝ 2:1)
Դանիլո, 44, ինքնագոլ, Դանիել Վաս, 85 – Կրիշտիանու Ռոնալդու, 62, Լուկաս Վասկես, 90