Միջերկրական ծովում առնվազն 70 գաղթական է խեղդվել Թունիսի ափերի մոտ
Միջերկրական ծովում՝ Թունիսի ափերի մոտ, տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով զոհվել Է առնվազն 70 աֆրիկացի անօրինական միգրանտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թունիսի TAP լրատվական գործակալությունը:
«Մայիսի 10-ին Թունիսի Սֆաքսի նահանգի ծովափից 40 մղոն հեռավորության վրա միջազգային ջրերում առնվազն 70 մարդ Է զոհվել աֆրիկացի անօրինական միգրանտների թվից, եւս 16-ը փրկվել են այն բանից հետո, երբ նավը խորտակվել Է»,-ասված Է հաղորդագրության մեջ, հայտնել Է ՌԻԱ Նովոստին: