2016 թ-ին Միջերկրական ծովում խեղդվել է 5000-ից ավելի միգրանտ. ՄԱԿ
2016 թվականին Եվրոպա հասնելու հույսով Միջերկրական ծովը հատել փորձող 5000-ից ավելի միգրանտ է խեղդվել։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ը։
Միևնույն ժամանակ նշվում է, որ նախորդ տարիների համեմատ այս տարվա ցուցանիշն ամենաբարձրն է։
Ըստ կազմակերպության տվյալների՝ մահացության թիվը գերազանցել է 5000-ը, երբ դեկտեմբերի 22-ին Իտալիայի ափերի մոտ 2 նավ խորտակվեց։ Ամենայն հավանականությամբ ծովում այդ ժամանակ խեղդվեց մոտ 90 մարդ։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014 թվականին Միջերկրական ծովով Եվրոպա ձգտող 4000 միգրանտ է խեղդվել ծովում։