Միջերկրական ծովում 700-ից ավելի փախստական է խեղդվել. ԶԼՄ-ներ
Միջերկրական ծովում վերջին երեք օրերի ընթացքում 700-ից ավելի փախստական է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում կատարելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայտարարությանը:
Աղբյուրի պնդմամբ` չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին Միջերկրական ծովում փախստականների տեղափոխող 3 նավ է խորտակվել:
Հայտնի է, որ նավերից միայն մեկը 670 փախստական է տեղափոխել, որոնցից միայն 100-ն են փրկվել: